Ադրբեջանն ու Հայաստանը ներկա փուլում ավելի քան երբևէ մոտ են խաղաղության պայմանագրին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Բաքուն մոտ ժամանակներս կպատասխանի երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Երևանի մեկնաբանություններին։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավոր է այն բանից հետո, երբ կողմերը փոխանակվեցին գերիներով: Այդ մասին լրագրողների հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական բանակը Հայաստանի հետ սահմանին հայտնվել է ոչ մեկի խնդրանքով կամ հրավերով։ «Այս բանակը <...> պաշտպանում է սահմանները»,- նշել է Բայրամովը։
Հաջորդ փուլում պետք է մշակենք մի այլ կանոնակարգ, համատեղ քննարկենք, հետո իրավական ակտի տեսք տանք, որն արդեն ավելի բովանդակային կլինի։ Այդ փաստաթղթով արդեն մեթոդաբանություն էլ պետք է նկարագրենք, սահմանումներ տանք, թե ինչ ենք հասկանում քարտեզ ասելով։
Խաղաղությունը ժողովուրդների տնտեսական, մշակութային կապերի հնարավորություն է և դա է պատճառը, որ մեր մոտեցումներն ամբողջացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։
Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարների վերաբերյալ մեկնաբանություններից։
Ադրբեջանն ու Հայաստանն իրենք պետք է որոշեն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետները։ Նման հայտարարությամբ այսօր ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը` Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ: